211652_close_icon
views-count1859 դիտում article-date 10:28 19-12-2019

Կողմերը հրապարակեցին իրենց «կարմիր գծերը»՝ վտանգելով բանակցային գործընթացը. Ալեքսեյ Մալաշենկո․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին: Հիշեցնենք, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, և հանդիպման ընթացքում կոնկրետ և իրական հարցեր են քն­նարկվել՝ խուսափելով դա որակել որպես բո­վանդակային բանակցություն: Մամեդյարովը հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլա­նը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վեր­ջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»՝ միաժամանակ նշելով, թե բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և, այս­պես թե այնպես, պետք է լինելու շարունակել բա­նակցությունները»,- հայտարարել է նա: Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկա­կան կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմի­ջապես հետո էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին՝ անվտանգության բանաձև մշակելու խնդրան­քով: «Հայկական կողմը կարևորում է կարգավի­ճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կար­գավիճակ, սակայն չեն հասկանում, թե ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին այդ անվտանգության բանաձևը մշակելու համար»,- նշել է Մամեդյարովը: Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս: Հայկական կողմն իր հեր­թին՝ հերքեց որևէ պլանի առկայությունը բանակցային սեղանին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննան Նաղդալյանը հայտարարել էր, թե չգիտի՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը: Ալեքսեյ Մալաշենկոյի դիտարկմամբ վերջին տարիներին տարբեր առիթներով խոսվել է ռու­սական առաջարկների առկայության մասին, այդ թվում՝ արևմտյան համանախագահների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ունեցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, այսինքն՝ եղել են կոնսենսուսային առաջարկներ: Ավելին՝ նրա խոսքով՝ դրանք կողմերի համար բոլորովին նոր առաջարկներ չեն եղել: «Վերջերս կրկին ասվեց, որ դրանք հիմնվում են մադրիդյան սկզբունքնե­րի վրա, պարզապես Ռուսաստանը՝ որպես ակ­տիվ միջնորդ, ով ունի ազդեցություն հակամար­տող երկրների նկատմամբ, ունենալով սերտ հա­րաբերություններ, ում վստահում են նաև արևմտյան համանախագահ երկրները, չնայած ունեն տարաձայնություններ այլ հարցերում, որոշակի փուլերում մշակել է սեղանին առկա առաջարկները և ներկայացրել մեկ փաթեթով: Ուշագրավ է, որ ռուսական կողմը մշտապես հերքել է նման փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները, բայց նման բան կարող է լի­նել: Այլ հարց է՝ ներկայումս այն քննարկվում է, թե ոչ: Յուրաքանչյուր կողմ կարող է մեկնաբա­նել այնպես, ինչպես ցանկանա: Կարծում եմ՝ կարգավորման որ հարցերի շուրջ ընկալումներ են քննարկվում, այսինքն՝ դրանք կարգավորման բաղադրիչներն են, որոնք իսկապես կոնկրետ հարցեր են, սակայն, թե դրանք կոնկրետ այս փա­թեթի մաս են, թե ոչ, չեմ կարող ասել: Բնականա­բար. կա կողմ, որն ավելի հետաքրքրված է, որ նման քննարկումներ տեղի ունենա, բայց ներքին քննարկումների բովանդակությունն այնքան էլ հասկանալի չէ: Հետաքրքրականն այն է, որ բավականին երկար դադարից հետո կողմերը այս հանդիպումից առաջ և հետո բարձրաձայնեցին «կարմիր գծերը», ինչը երևի թե պետք է անե­ին, քանի որ հասարակությունների համար հաս­կանալի չէր, թե ինչի շուրջ են ընթանում կողմերի միջև խոսակցությունները: Այդ «կարմիր գծերի» հրապարակումից պարզ դարձավ, որ դիրքորոշ­ումներում ոչինչ չի փոխվել, և, եթե այդ մասին հայտարարվում է բարձրաձայն, նշանակում է մոտ ապագայում էլ չի փոխվելու, իսկ դա բանակցային գործընթացը դնում է վտանգի տակ, սա­կայն հասարակությունները վստահեցվում են, որ կողմերն իրենց դիրքորոշումներից հետ չեն կանգ­նել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ պատերազմի հավանականություն կա, բայց այս պահին չկան նպաստավոր պայմաններ դրա հա­մար, քանի որ հակամարտող երկրներում ներքա­ղաքական ակտիվ գործընթացներ են, որոնց ըն­թացքում լայնածավալ գործողություններ չեն կա­րող լինել, ամենաշատը կարող են գրանցվել հրադադարի խախտումներ...»,- ասաց Մալաշենկոն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր