211652_close_icon
views-count2334 դիտում article-date 10:13 05-05-2016

ԵՄ-ն կակտիվանա ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե կողմերը ցանկանան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում. ««ԼՂ հակամարտությանը դեռ երկար ժամանակ չի կարգավորվի, կամ կարգավորման գործընթացում առաջընթաց տեղի չի ունենա, քանի որ Ռուսաստանն ունի գերակա դիրքեր այս հակամարտության գոտում հակամարտող երկրների նկատմամբ լծակների շնորհիվ»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ԵՄ դիրքորոշմանն այս հարցում։ «Ռուսաստանին կարգավորումը ձեռնտու չէ, ուստի հակամարտությունը չի կարգավորվի, ես արագ լուծում չեմ տեսնում, քանի դեռ այս լծակները պահպանվում են, և ԵՄ-ն ավելի ակտիվ չէ։ Համաձայն եմ այն քննադատություններին, որոնք ուղղվում են ԵՄ-ին այն առնչությամբ, որ ԵՄ-ն իրեն ակտիվ չի դրսևորում ղարաբաղյան հակամարտության գոտում։ Պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն դրսևորել, բայց այստեղ հարց է առաջանում. Կցանկանա՞ն արդյոք դա հակամարտող կողմերը»,– ասել է նա հիշեցնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի առաջարկն այն մասին, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին նրանց ցանկության դեպքում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր