25-ամյա անգլուհին պատմության մեջ առաջին անգամ դարձել է դարթսի տղամարդկանց աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25-ամյա անգլուհի Ֆելոն Շերոքը դարձավ պատմության մեջ առաջին կինը, որը կարողացել է հաղթել տղամարդու՝ դարթսի աշխարհի չեմպիոն:
Շերոքը իր 22-ամյա հայրենակից Թեդ Էվեթսին հաղթել է մրցաշարի առաջին փուլում՝ հաղթելով 3:2 հաշվով, թեպետ մրցավեճի ընթացքում պարտվում էր 1:2 հաշվով:
Լոնդոնյան Alexandra Palace հյուրանոցում արձանագրված պատմական պահը, որն ուղեկցվել է դահլիճում ներկաների բուռն ծափահարություններով, ընդամենը մեկ օրում հավաքել է երեք միլիոն դիտում:
«Ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ: Միշտ երազել եմ այստեղ խաղալ և հաղթել, սակայն երբեք չէի մտածի, որ երազանքները կարող են իրականություն դառնալ: Սա կանանց դարթսի համար մեծագույն նվաճում է: Ես ապացուցեցի, որ կանայք կարող են խաղալ տղամարդկանց հետ և հաղթել նրանց», ասել է չեմպիոնը:
Կանայք PDC World Championship-ում մասնակցելու իրավունք են ստացել 2018 թվականին, նրանց մշտական երկու քվոտա են տրամադրել որակավորման փուլում: Կանանց աշխարհի չեմպիոն, ճապոնացի Միկուրա Սուձուկին մրցաշարից դուրս էր մնացել՝ պարտվելով որակավորման փուլում:
Դարթսի աշխարհի առաջնությունը անցկացվում է Լոնդոնում՝ դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 1-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն ֆունտ, հաղթողը ստանում է 500 հազարը: