211652_close_icon
views-count1303 դիտում article-date 22:13 10-09-2023

Գերմանիայի հավաքականն առաջին անգամ դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն

Գերմանիայի հավաքականն առաջին անգամ դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն:

Փասայում (Ֆիլիպիններ) Mall of Asia Arena ստադիոնում Գերմանիայի հավաքականը 83:77 հաշվով հաղթել է Սերբիայի ընտրանուն"

Եզրափակիչ խաղի ընթացքում 28 միավոր է վաստակել միավոր պաշտպան Դենիս Շրյոդերը, որը եղել է ամենաարդյունավետ խաղացողը։

Սերբիայի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը հարձակման գծի պաշտպան Ալեքս Ավրամովիչն է եղել՝ վաստակելով 21 միավոր։

Գերմանիայի հավաքականը հաղթել է առաջնության բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում (113:111): Սերբիայի հավաքականը պարտվել է Իտալիայի դեմ խաղում, սակայն 95։86 հաշվով հաղթել է Կանադային։

Շրյոդերը հանդես է գալիս նաև NBA-ի Լոս Անջելես Լեյքերսի կազմում։ NBA-ի Orlando Magic թիմում է հանդես գալիս նաև Ֆրանց Վագները, որը Սերբիայի հետ խաղում վաստակել է 19 միավոր։

Նմանատիպ նյութեր