Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը երկու սուպերդիմակայություն պարգևեց
Շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի գրասենյակում, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին են հետևյալ զույգերը`
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Ռեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Ատալանտա» (Իտալիա) - «Վալենսիա» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)
«Լիոն» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)
«Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
Անկասկած, այս փուլի զարդը կլինի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» սուպերդիմակայությունը, ինչը նաև կլինի Զինեդին Զիդանի և Խոսեպ Գվարդիոլայի հակամարտությունը:
Սուպեր որակումը կարելի է տալ նաև «Ատլետիկո»-«Լիվերպուլ» մրցավեճին: Յուրգեն Կլոպն ու Դիեգո Սիմեոնեն աշխարհի լավագույն մասնագետների շարքին են դասվում, և սա կլինի յուրօրինակ տակտիկական պատերազմ:
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին և 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին և 17-18-ին։