3557 դիտում
15:47 17-12-2018
Չեմպիոնների լիգա. Հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի զույգերը. կլինի 2 սուպերդիմակայություն
Շվեյցարիայի Նիոնում քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի՝ խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածների:
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը
«Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի»
«Ատլետիկո»-«Յուվենտուս»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ
«Տոտենհեմ»-«Բորուսիա»
«Լիոն»-«Բարսելոնա»
«Ռոմա»-«Պորտու»
«Այաքս»-«Ռեալ»
«Լիվերպուլ»-«Բավարիա»
Ի՞նչ կարելի է ասել վիճակահանության արդյունքների մասին. ստացանք երկու սուպերդիմակայություն. «Ատլետիկո»-«Յուվենտուս», «Լիվերպուլ»-«Բավարիա»: Թղթի վրա այս զույգերի ֆավորիտները «Յուվենտուսն» ու «Լիվերպուլն» են, սակայն բացարձակապես անկախատեսելի հանդիպումներ են լինելու:
Սակայն մեզ ամենաշատը դուր եկավ «Տոտենհեմ»-«Բորուսիա» դիմակայությունը: Երկու թիմ, որոնք մոտավորապես նույն խաղաոճն են դավանում՝ թիմային, հարձակողական, վառ կոմբինացիոն, որոնք շեշտը դնում են արագ գրոհների և հակագրոհների վրա: Սա պետք է որ գոլերով հարուստ ճակատամարտ լինի:
1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12-13-ին և փետրվարի 19-20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-6-ին և մարտի 12-13-ին:
Նմանատիպ նյութեր
2352 դիտում
16:46 18-03-2022
Չեմպիոնների լիգա. Հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի զույգերը
1805 դիտում
02:16 28-02-2014
Եվրոպայի լիգա. հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի խաղային զույգերը
6783 դիտում
15:25 21-04-2017
Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի զույգերը
Այս բաժնից
2836 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3373 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3172 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»