Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Ա սերիայի ետնապահներից «Սպալին»:
Առաջին խաղակեսից հետո «Սպալը» անակնկալ կերպով հաղթում էր 1:0 հաշվով:
Սակայն 2-րդ խաղակեսում հռոմեացիները կարողացան բեկում մտցնել խաղում. նախ Պելեգրինին հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո Պերոտին թիմին առաջ մղեց:
75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դուրս եկավ խաղադաշտ և ընդամենը 6 րոպե անց խփեց «Ռոմայի» երրորդ գնդակը: Սա հայ ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր Իտալիայի առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 32 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: