Ա սերիա. «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տարավ. անկասելի Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Բոլոնիային»: Ընդ որում, բոլոր գոլերը գրանցվեցին 1-ին խաղակեսում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը 35-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 44-րդ րոպեին արդեն ինքը գոլ խփեց: Սա Մխիթարյանի 6-րդ գոլն էր Ա սերիայում և նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 21 միավորով 5-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1։5
Բրիան Կրիստանտե, 24, ինքնագոլ - Անդրեա Պոլի, 5, ինքնագոլ, Էդին Ջեկո, 10, Լորենցո Պելեգրինի, 15, Ժորդան Վերետու, 35, Հենրիխ Մխիթարյան, 44