«Ռոման» հաղթեց «Էմպոլիին». Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:
42-րդ րոպեին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո հաշիվը բացեց Լորենցո Պելեգրինին։
48-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խփեց հռոմեական թիմի երկրորդ գոլը։
«Ռոման» 15 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է զիջում երրորդ տեղում ընթացող «Միլանից»։