211652_close_icon
views-count33741 դիտում article-date 15:27 15-12-2019

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբրի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային ահայելիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր