211652_close_icon
views-count2712 դիտում article-date 10:35 15-12-2019

Թրամփին զայրացրել է Fox News հեռուստաալիքի հետ ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի և կոնգրեսական Ադամ Շիֆի հարցազրույցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Fox News հեռուստաալիքին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիից և կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆից հարցազրույց վերցնելու համար։ Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։ Վերջինս նշել է, թե Քոմին «վարկաբեկել է ինքն իրեն» և անվանել նրան «անողնաշար», իսկ Շիֆին նա անվանել է «կոռումպացված քաղաքական գործիչ»։ ««Fox»-ը չափից շատ է ջանքեր գործադրում, որպեսզի քաղաքականորեն ճիշտ երևա»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Միևնուն ժամանակ նա ընդգծել է, թե հեռուստաալիքը Դեմոկրատական կուսակցության ձախողվող բանավեճերից սկսել է խուսափել։

Նմանատիպ նյութեր