ՀԴԲ-ն հրաժարվել է Կոնգրեսին ներկայացնել Քոմիի և Թրամփի զրույցի մասին փաստաթղթեր
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մերժել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոմիտեի` նախագահ Դոնալդ Թրամփի և ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի միջև տեղի ունեցած զրույցի մասին փաստաթղթեր ներկայացնելու հայցը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով կոմիտեի նախագահ Ջեյսոն Չաֆֆեթսին։
Խոսքը գնում է ծառայողական նամակների մասին, որոնցից մեկը վերաբերում է այս տարվա հունվարի վերջին Սպիտակ Տանը կայացած Թրամփ-Քոմի հանդիպմանը։
Ինչպես հայտնել է The New York Times թերթը, հանդիպման ընթացքում Թրամփը խնդրել էր Քոմիին դադարեցնել ՀԴԲ-ի հետաքննությունը իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի նկատմամբ՝ ՌԴ-ի դեսպանի հետ ծփման փաստի առնչությամբ, սակայն վերջինս մերժել էր խնդրանքը։
Նամակը, ըստ թերթի, անձամբ գրել էր Քոմին։ Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին և նրա տեղակալին հեռացրել է աշխատանքից մայիսի 9-ին՝ պատճառաբանելով, որ Քոմին իր աշխատանքն արդյունավետորեն չի կատարում։