211652_close_icon
views-count6654 դիտում article-date 19:37 14-12-2019

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին, մարվել` 14:46-ին: Այրվել է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր:

Նմանատիպ նյութեր