211652_close_icon
views-count2681 դիտում article-date 21:09 16-08-2020

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ մեկ տոննա անասնակեր

Օգոստոսի 16-ին, ժամը 17։40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ցանկապատած տարածքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 19։02-ին: Այրվել է մոտ մեկ տոննա կուտակած անասնակեր։

Նմանատիպ նյութեր