211652_close_icon

Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

views-count2586 դիտում article-date 11:56 01-03-2020
Մարտի 1-ին, ժամը 06:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Ակունք համայնքի 9-րդ փողոցի թիվ 79 հասցեում գտնվող անասնագոմի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:48-ին, մարվել՝ 10:10-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր