211652_close_icon

Մեսին տարվա եկամուտներով շրջանցեց Ռոնալդուին

views-count3316 դիտում article-date 21:50 13-12-2019
Forbes հանդեսը հրապարակել է 2019 թվականին ամենաշատ գումար վաստակած ունեցող մարզիկների վարկանիշը: Այդ ցուցակում առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա վաստակած գումարը կազմել է 127 միլիոն դոլար: Մեսսին առաջին անգամ գլխավորեց այս վարկանիշը: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՝ 109 միլիոն: Երրորդը՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն: Մարզիկների վաստակած գումարները հաշվարկելիս Forbes-ը հաշվի է առել աշխատավարձերը, մրցանակային գումարները, բոնուսները և հովանավորչական պայմանագրերը:

Նմանատիպ նյութեր