Իսպանիա. «Բարսելոնան» ընդհատեց «սև» շարքը, Մեսին ռմբարկուների մրցավազքում շրջանցեց Ռոնալդուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահին` «Օսասունային»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը իր գոլերի քանակը Պրիմերայում հասցրեց 11-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով 10-ական գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուին և իր թիմակից Լուիս Սուարեսին, որը նույնպես աչքի ընկավ «Օսասունայի» հետ խաղում:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 31 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում` 3 միավոր զիջելով 1 խաղ պակաս անցկացրած «Ռեալից»:
[b]Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր
[/b]«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 0:3
Լուիս Սուարես, 59, Լիոնել Մեսի, 72, 90+2