Մեսին Ռոնալդուին շրջանցեց ակումբում խփած գոլերի քանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին», իսկ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ:
32-ամյա արգենտինացին ակումբային մակարդակով խփեց 608-րդ գնդակը՝ 16 մրցաշրջանում անցկացնելով 695 հանդիպում:
Այսպիսով, Մեսին շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը 18 մրցածշրջանի 814 խաղում 606 գոլի հեղինակ է դարձել:
Մեսին միջինը 0,87 գոլ է խփում մեկ խաղում, Ռոնալդուն՝ 0,74: