Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում։ Այս մասին ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/kubatyan/posts/10218248999408599]էջում[/url] գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,-նշել է նա։