Apple-ը Լոնդոնում 10-օրյա երաժշտական փառատոն կկազմակերպի, որը հեռարձակվելու է ողջ աշխարհում
Apple ընկերությունը սեպտեմբերի 19-28-ը Լոնդոնում կկազմակերպի երաժշտական փառատոն՝ ի աջակցություն Apple Music-ի: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
10 երեկո ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Ֆարել Ուիլյամսը, One Direction-ը, Florence+The Machine-ը, Disclosure-ը և այլ աստղեր:
Ողջ փառատոնը ուղիղ եթերով հեռարձակվի ամբողջ աշխարհու և հնարավոր կլինի անվճար դիտել Apple Music-ի ձայնագրություններում: Բոլոր իրադարձությունները կմեկնաբանի Beats 1 ռադիոն: