3023 դիտում
22:07 09-12-2019
Դատարանը բավարարեց իմ եւ Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման. Սիրանույշ Մուրադյան
Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9–ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/siranuysh.muradyan/posts/2623802761034808]էջում [/url]գրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որին եւ Լիանա Կարապետյանին աշխատանքից ազատել էին անցած տարեվերջին ։
Նա մասնավորապես գրել է.
«ՀԱՂԹԱՆԱԿ VICTORY Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը վիրտուոզ էր... շնորհակալ ենք»։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը, կրճատել էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։ Դրանից հետո նրանցից երկուսը՝ Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։
Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
20:56 15-03-2022
CAS-ը մերժել է Ռուսաստանի հայցն՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի որոշման
1589 դիտում
08:06 15-11-2014
Դատարանը բավարարել է «Viasphere International» -ի հայցն ընդդեմ Արամ Վարդանյանի
5242 դիտում
21:30 10-05-2016
Գերմանական դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ Axel Springer կոնցեռնի ղեկավարի
Այս բաժնից
3307 դիտում
15:08 09-10-2024
Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները
3397 դիտում
13:39 08-10-2024
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել