Գերմանական դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ Axel Springer կոնցեռնի ղեկավարի
Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողնի դատական հայցն ընդդեմ Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատտիաս Դեփֆների: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/10/84696/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել գերմանական Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մատտիաս Դեպֆների դեմ:
Թերթը նշում էր, որ Էրդողանին ձեռնտու չի եղել Դեպֆների կողմից երգիծաբան Յան Բեմերմանին ցուցաբերված հանրային աջակցությունը, ով հեռուստատեսային եթերում Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել: