211652_close_icon
views-count2282 դիտում article-date 20:56 15-03-2022

CAS-ը մերժել է Ռուսաստանի հայցն՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի որոշման

Լոզանում Մարզական Արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ռուսական թիմերին հեռացնելու որոշումը:
 
Ինչպես նշված է կազմակերպության մամլո հաղորդագրությունում, Վերաքննիչ արբիտրաժային կոմիտեի նախագահը մերժել է Ռուսաստանի Ֆուտբոլային միության խնդրանքը՝ CAS-ում հայցի քննարման ընթացքում դադարեցնել ռուսական թիմերի համար արգելքը:
 
Եթե ՌՖՄ-ի խնդրանքը բավարարվեր, ապա ռուսական թիմերը կկարողանան մասնակցել բոլոր մրցաշարերին՝ արգելքի դադարեցման ժամանակահատվածում:
 
Արգելքը մնում է ուժի մեջ: Ռուսական թիմերը նախկինի պես չեն կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:
 
CAS-ում լսումները շարունակվում են: Գործը չեն քննարկի արագացված կարգով, այնպես որ լսումների օրը դեռ նշանակված չէ:
 
Ռուսաստանի հավաքականին ՖԻՖԱ-ի մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ որոշումը սպասվում է այս շաբաթվա վերջում:
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերից հեռացրել էին փետրվարի 28-ին:
 
Ռուսաստանի հավաքականը մարտի 24-ին Մոսկվայում պետք է հանդիպեր Լեհաստանի հետ՝ ԱԱ-2022-ի ուղեգրի համար, իսկ Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում պետք է խաղար գերմանական «Լեյպցիգի» հետ:

Նմանատիպ նյութեր