141748 դիտում
15:33 06-12-2019
Հայտնի գործարարի 26–ամյա որդին դիմել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանիդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Արսենյանը տեղեկացրելէ նաև, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը , ինչի արդյունքում մոլորութայն մեջ են գցում սպառողներին, ստանում են օգուտներ, սակայն խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց, ինչից հետո ճանաչվում են սնանկ:
Վ. Արսենյանը հայտնել է նաև, որ իրենց կատարած գործողությունների արդյունքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բալայանը աշխատում է «Ջերմուկ Ակվա» և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ների տնօրեն և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի միջոցով արտադրում և իրացնում են «Ջերմուկ Ակվա» ապրանքային նշանը կրող հանքային ջուր թե՝ Հայաստանում և թե՝ Արցախի Հանրապետությունում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: