211652_close_icon
views-count31391 դիտում article-date 20:10 05-12-2019

Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետեքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր