211652_close_icon
views-count4414 դիտում article-date 19:05 05-12-2019

«Ինտեր»-«Ռոմա» խաղից առաջ Իտալիայում խոշոր սկանդալ է ծագել

Իտալական հեղինակավոր Corriere dello Sport մարզական պարբերականը խիստ քննադատության է ենթարկվել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր»-«Ռոմա» խաղի սկանդալային անոնսի համար: Թերթի առաջինն էջում տեղադրել են «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի և «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի լուսանկարները՝ «Սև ուրբաթ» վերնագրով: Սոցցանցերի օգտատերերը և «Եվրոպայում ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի» կազմակերպությունը (FARE) լրագրողներին մեղադրել են ռասիզմ հրահրելու մեջ: «ԶԼՄ-ները ամեն օր ռասիզմ են հրահրում: Սա իտալական Corriere dello Sport մարզական պարբերականի այսօրվա համարն է», իր թվիթերում նշել է FARE-ը: 14 տուրից հետո «Ինտերը» Իտալիայի առաջնության առաջատարն է, «Ռոման» ընթանում է 5-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր