«Սաութհեմփթոն»-ի հետ խաղից հետո Պոդոլսկին կտեղափոխվի «Ինտեր»
«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ի հետ կայանալիք խաղից հետո կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հայտնում է The Telegraph-ը: Գերմանացի ֆուտբոլիստը իր նոր թիմին կմիանա վարձակալական հիմունքներով, որը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իտալական ակումբը 2014 թվականի աշխարհի չեմպիոնի վարձակալության համար 1,5 մլն ֆունտ կվճարի լոնդոնյան ակումբին:
Ընթացիկ մրցաշրջանում Պդոլսկին «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 13 խաղ և խփել է 3 գոլ: