Սկանդալ «Ինտեր»-«Միլան» խաղում. Մանչինին միջնամատ է ցույց տվել երկրպագուներին. տեսանյութ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի առաջնությունում «Միլանից» կրած պարտությունից (0:3) հետո բացատրել է, թե ինչու է վիրավորական ժեստ ցույց տվել «Միլանի» երկրպագուների հասցեին: Նշենք, որ Մանչինին դա արել է հանդերձարան գնալու պահին, երբ մրցավարը նրան վիճաբանության համար հեռացրեց խաղադաշտից:
«Այո, ես նրանց միջնամատ եմ ցույց տվել: Երկրպագուները ինձ վիրավորեցին և չպետք է տրիբունայում գտնվեին: Այդ ամենին պետք է հետևեին ստյուարդները», ասել է Մանչինին:
Ամենայն հավանականությամբ, Մանչինին մի քանի խաղով կորակազրկվի. թե մրցավարի հետ վիճաբանելու, թե` իր արարքի համար: