211652_close_icon
views-count1813 դիտում article-date 18:33 03-12-2019

Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 9-ից 10-ը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կկայանա [url=http://www.ffa.am/hy/1574860991/page/2]մարզչական արտոնագրերի [/url]թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին։ Այն մարզական լրագրողները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00-ը, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, լրատվամիջոց, զբաղվածության ոլորտ (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր): ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկայանան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:40-ին՝ իրենց լրագրողական բեյջերով: Առանց բեյջ ներկայացած լրագրողները հնարավորություն չեն ստանալու լուսաբանել միջոցառումը: Ժամը 12:45-ից 13:00-ը միջոցառումը բաց կլինի միմիայն օպերատորների համար, ովքեր կարող են տեսանկարահանել միջոցառումը՝ կազմակերպիչների կողմից սահմանված կարգին համապատասխան: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի 13:00-ից 13:15 ֆլեշ-հարցազրույցներ անցկացնել ժամանած հյուրերից և դասընթացի մասնակիցներից մի քանիսի հետ: ՈՒշադրություն - նշված ժամանակացույցից առաջ և հետո լրագրողների համար որևէ մեդիա միջոցառում չի նախատեսվում. դասընթացը լինելու է մասնագիտական ուղղվածության և կրելու է փակ բնույթ:

Նմանատիպ նյութեր