211652_close_icon
views-count945 դիտում article-date 16:28 13-01-2015

ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրերի դասընթացների ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է 2015 թ. մարզչական Բ, Ա ևՊՐՈարտոնագրերի դասընթացների ընդունելություն: Այն մարզիչները, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՖ մարզչական Բ, Ա ևՊՐՈարտոնագրերի դասընթացներին ս.թ.-ի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը կարող են ներկայանալ ՀՖՖ Արտոնագրման բաժին դիմում ներկայացնելու համար: Բ մարզչական արտոնագրի դասընթացի դիմորդները ՀՖՖ Արտոնագրման բաժին պետք է ներկայացնեն մեկ 3x4 չափի նկար, անձնագիր և տեղում լրացնեն դիմորդի անձնական թերթիկը: ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 16 ուսանող: Այն դեպքում, եթե դիմորդների քանակը գերազանցի դասընթացի համար սահմանված ուսանողների թույլատրելի քանակը կատարվելու է դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության. - ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ: - ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն: - ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցող ակումբների կամ Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ մարզադպրոցի կողմից ներկայացված թեկնածություն: - Այլ դիմորդների թեկնածություն - Վիճակահանություն Դասընթացի մասնակիցների ցուցակում տեղ չզբաղեցրած դիմորդները իրավունք են ստանում մասնակցնելու ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի հաջորդ դասընթացներին: Տեղեկացնում ենք, որ մարզչական Բ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 200.000 դրամ: ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն 3x4 չափի մեկ լուսանկար, անձնագիր, մարզչական Բ արտոնագրի բնօրինակ, և մարզչի՝ ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին առնվազն 1 տարվա աշխատանքային փորձի առկայությունը հավաստող հետևյալ փաստաթղթերը. - Մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը (դիմումը ներկայացնելու պահին մարզչական գործունեությամբ չզբաղվող մարզիչների դիմումները չեն ընդունվում): - Տեղեկանք, որ մարզիչը Բ արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Շիրակ-98»): Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12-ից 16 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության. - ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ: - ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն: - ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցող ակումբների կամ Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ մարզադպրոցի կողմից ներկայացված թեկնածություն: - Այլ դիմորդների թեկնածություն -Վիճակահանություն Տեղեկացնում ենք, որ մարզչական Ա արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 400.000 դրամ: ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն 3x4 չափի մեկ լուսանկար, անձնագիր, մարզչական Ա արտոնագրի բնօրինակն ու մարզչի՝ ՀՖՖ մարզչական փաստաթղթերը. - Մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը (դիմումը ներկայացնելու պահին մարզչական գործունեությամբ չզբաղվող մարզիչների դիմումները չեն ընդունվում): - Տեղեկանք, որ մարզիչը Ա արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Փյունիկ 2»): Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության. - ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ: - ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն: - Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ ֆեդերացիայի կողմից ներկայացված թեկնածություն: - Վիճակահանություն Տեղեկացնում ենք, որ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 2,500,000 դրամ:

Նմանատիպ նյութեր