1774 դիտում
10:23 03-12-2019
Երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» ԲԿ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինիկայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
«Մենք ուղղակի, հարցմանն ի պատասխան, ինչ տվյալ ուզել են, տվել ենք: Թե հետագայում ինչ է եղել, չգիտենք: Մեր հիվանդանոցը որևէ քրեական գործում ներգրավված չէ, և տեղյակ էլ չենք այդ մասին: Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն և այլն»,- ասել է Արման Բաբլոյանը:
Անդրադառնալով «ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ իր հորը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով՝ որդի Բաբլոյանը արձագանքել է, թե նրա մեղքի բաժինը չի տեսնում: «Միանշանակ նա չէր կարող նման բան անել»,- ամփոփել է Արման Բաբլոյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
10:19 16-10-2021
Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»
636 դիտում
16:08 16-08-2019
Վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»