211652_close_icon
views-count3727 դիտում article-date 23:27 02-12-2019

Կայացել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 30-ին «Դվին մյուզիք հոլ» սրահում կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ: Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման ու լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր