1771 դիտում
19:24 20-12-2018
Սննդի և ըմպելիքների մասնագիտացված ցուցահանդես. Առաջին ազգային ցուցահանդես-վաճառքը արտադրող և ներմուծվող բիզնես ոլորտում
Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրք է զբաղեցնում հանգստի, տուրիզմի և ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան: Դրա հետ կապված, Food-Alco Expo 2018 ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է իրավիճակը Հայկական տնտեսության տվյալ սեգմենտում, հնարավորություն է ընձեռում Ձեր բիզնեսի զարգացման մեջ ընտրելու ճիշտ ուղենիշ և կողմնորոշվելու ապագա հեռանկարների հարցում:
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարևորագույն տեղ են զբաղեցնում ինչպես ազգային արտադրանքը, այնպես էլ ներմուծումը եւ արտահանումը: Սպառողների ճաշակն օրեցօր փոխվում է, ինչը հիմնավորում է ճկուն քաղաքական հմտությունների զարգացման եւ արդյունավետ գործարար ինտեգրման իրականացման դրույթները:
Food-Alco Expo 2018 ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ է, քանի որ ցուցահանդեսի բաժինները ներառում են պանրի եւ գինու, հրուշակեղենի, ձկնեղենի, թեյի, սուրճի, մսի, կաթնամթերքի արտադրողներ եւ ներմուծողներ, ինչպես նաեւ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ:
Ցուցահանդեսն անց է կացվում Cheese and Wine Business ձևաչափով: Միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ բոլոր մասնակիցները ինչպես գերիշխող, այնպես էլ սկսնակ կազմակերպություններ են, որոնք կողք-կողքի ներկայացնում են իրենց արտադրանքը սպառողին:
Ամենամեծ բաց ցուցահանդեսում վաճառքն իրականացվում է միայն համտեսելուց հետո, որը վաճառքի մեծ ծավալների հնարավորություն է տալիս: Տոնական, կառնավալային տրամադրությամբ զուգորդված և իր տեսակով բացառիկ խարիզմատիկ հաղորդավարը մասնակիցների միջեւ ապահովում է հաղորդակցության բարձր մակարդակ:
Ցուցահանդեսին մասնակցելը հնարավորություն է ընձեռում տեսականորեն ծանոթացնել սպառողին շուկայում առկա ապրանքատեսականու հետ:
[b]Կազմակերպիչ՝ “Ռենտա Աութսթաֆինգ” ՍՊԸ[/b]
Նմանատիպ նյութեր
793 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
8110 դիտում
12:47 01-08-2017
«Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների». կկանխարգելվի դպրոցներում անորակ և արգելված սննդի վաճառքը
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը