1685 դիտում
23:48 14-12-2015
Կայացավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպած ամանորյա բարեգործական աճուրդ-վաճառքը. ֆոտոռեպորտաժ
Վերջին 10 օրերին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպել էր ամանորյա բարեգործական աճուրդ-վաճառք, որին ներկայացված էին բացառապես ձեռքի աշխատանքներ: Աճուրդի ողջ հասույթը պետք է հատկացվի սահմանամերձ Այգեձորում և Չինարիում երեխաների համար ամանորյա միջոցառում կազմակերպելու և տեղի երեխաների համար տոնական նվերներ ձեռք բերելու աշխատանքների կազմակերպմանը:
Դեկտեմբերի 12-ին Հանրապետության hրապարակի հարակից այգում տեղի ունեցավ նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումն աճուրդի հաղթողների հետ: Վերջիններիս հանձնվեցին իրենց գնումները: Ընդանուր առմամբ հանգանակվել է շուրջ 242 100 դրամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության ջանքերով և Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի (ի դեմս տնօրեն Ռուբեն Բաբայանի) օժանդակությամբ սահմանամերձ Այգեձոր և Չինարի համայնքների երեխաների ու տեղի բնակիչների համար կկազմակերպվի տիկնիկային ներկայացում: Կլինեն նաև Ձմեռ պապ և Ձյունանուշ, որոնք էլ ամանորյա նվերներ կհանձնեն նշված համայնքներում բնակվող երեխաներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1102 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
814 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան