52401 դիտում
16:06 02-12-2019
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է ծառին. 4 վիրավորները աշխատում են «Հայռուսգազարտ» ՓԲԸ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ: Ժամը 10:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճամապարհի 5.5 կմ հատվածում բախվել են Արծվանիստ գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ի վարած BMW մակնիշի 36 LR 562 համարանիշի և Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գևորգ Կ.-ի վարած Opel մակնիշի 35 XO 275 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոռուց և բախվել ծառին, իսկ վարորդներից Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Ծովինար գյուղի բնակիչներ, 55-ամյա Սանասար Ա.-ն, 60-ամյա Աշոտ Ե.-ն և 52-ամյա Հարություն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու բոլոր վիրավորները աշխատում են «Հայռուսգազարտ» ՓԲԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+