211652_close_icon
views-count874 դիտում article-date 14:30 02-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 136 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 40, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, սպանության սպառնալիքի՝ 9, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, զենք-զինամթերք ապօրինի պահելու, սառը զենք կրելու և պահելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, ինքնիրավչության, համակարգչային տեխնիկայի միջոցով անձի վերաբերյալ արատավորող տվյալներ հրապարակելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման՝ 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր