ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, հայտնի է 9 զոհի մասին
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։
Այդ մասին հայտնում է KSFY-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հայտնի է, որ օդանավը վթարվել է Չեմբերլեն քաղաքից դեպի հարավ ընկած գյուղական բնակավայրում։ Այն ուղևորվում էր դեպի Այդահո նահանգ։
Օդանավում եղել է 12 մարդ, ներառյալ օդաչուն։ Պարզվում են ավիաաղետի պատառները։
Կայքի տվյալներով՝ զոհվածների մեջ են գործարարներ Ջիմ և Քըրք Հանսենները, օդաչուն, 2 անչափահաս երեխաներ և 4 տղամարդ։