Կանադայի Թորքուեյ քաղաքի մոտակայքում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հայտնել է CBC հեռուստաալիքը, վթարի հետևանքով օդաչուն և ուղևորը զոհվել են։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ճշտվում է զոհվածների ինքնությունը։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռի կորշանման պատճառը կարող էր հանդիսանալ վատ եղանակային պայմանները։