ԱՄՆ Օրեգոն նահանգում՝ Մադրաս քաղաքի տարածքում՝ օդանավակայանի մոտ, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնաթիռը ընկել է անտառային տարածքում, ինչից հետո հրդեհ է առաջացել:
Ինքնաթիռում գտնվող օդաչուն և ուղևորը մահացել են:
Աղբյուրը նշում է, որ այս օրերին Օրեգոն է ժամանում զբոսաշրջիկների մեծ հոսք՝ արևային խավարումը դիտելու նպատակով:
Նրանցից շատերը ժամանում են սեփական ինքնաթիռներով: