Չինաստանի Սիչուան գավառում ոչ մեծ չափի ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օրվա 2֊րդ կեսին՝ Խայուն գյուղի մոտակայքում։
Արտակարգ պատահարի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։
Տուժածների և զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։