Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան աշխարհահռչակ MMA մարտական ասոցիացիայի սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ MMA միջազգային վարկածով գոտու սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտեր, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Արաբական Էմիրություններից: Հայաստանից մասնակցում էին լավագույն մարտական թիմեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մենամարտերը կազմակերպել է Լևոն Ադամյանը, ով  MMA ասոցիացիայի միակ ներկայացուցիչն է Հայաստանում:
Մենամարտերին մասնակցեց նաև «Ավագյան» մարզական միության նախագահ Էդվին Ավագյանը: Վերջինս K1 վարկածով 65կգ քաշային կարգում հաղթանակ տարավ իրանցի մրցակից Քարում Էսանի Կիանիի նկատմամբ:
Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            

