«Դինամո» մարզադահլիճում 360 մարզիկների մասնակցությամբ թեժ մենամարտեր տեղի ունեցան՝ Այկիկենդո կարատեի Հայաստանի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի 12-րդ Հայաստանի Առաջնությունը որին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի լավագույն ակումբների 360 մարզիկ-մարզուհի։ 
Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում էին նաև տարբեր կոնտակտային ֆեդերացիաներ և ակումբներ։ Գեղեցիկ ցուցադրական ելույթներից հետո սկսվեցին մենամարտերը։ 
Ֆեդերացիայի նախագահ Դ. Աթանեսյանից տեղեկացանք, որ հավաքականը հոկտեմբերի 22-ին կմեկնի Կիպրոս՝ Եվրասիայի առաջնությանը, իսկ մեծերի հավաքականը հոկտեմբերի 24-29-ին կմասնակցի Վարշավայում Եվրոպայի առաջնությանը։ 
Մրցավարական և մարզչական խորհրդի նախագահների խոսքերով՝ արդյունքները գոհացուցիչ էին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            

