1962 դիտում
10:25 30-11-2019
ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսները կախված են նաև Ստամբուլյան կոնվենցիայի խնդրից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աութ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։
Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը, որը մի կողմից թե՛ հայաստանյան հասարակության և թե՛ գիտակից միջազգային հանրության կոշտ գնահատականին չի արժանանա, մյուս կողմից՝ թույլ կտա հասնել Նիկոլ Փաշինյանի նպատակին, այն է՝ ունենալ կամակատար Բարձր դատարան իր լևոնտերպետրոսյանական նախագահով:
Արդեն իսկ շրջանառվել են տարբերակներ, որոնք քննարկվում են իշխանության ներսում: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, դեռևս վերջնական եզրահանգման չեն եկել:
Միակ բանը, որը հստակ է, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումն է, որի մեկնարկը, ըստ իշխանության ներկայացուցիչների, կտրվի 2020-ի փետրվարին:
Այս համատեքստում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաև հանրության կողմից այդքան չարչրկված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։
Թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն հասկանում, թե ինչ տրամաբանությամբ զարգացնեն կոնվենցիայի վավերականացման գործընթացը, քանի որ ներկա փուլում փաստացի կանգնած են փակուղու առաջ։
Թերթի զրուցակիցը, որ իշխանության ներկայացուցիչ է և չցանկացավ ներկայանալ, նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող պրոցեսները մեծապես կապված են նաև Ստամբուլյան կոնվենցիայի խնդրի հետ։
Նա նաև հավելել է, որ քանզի ոչ մի կերպ չի հաջողվում հայ հանրության շրջանում կոնվենցիայի վերաբերյալ որոշակի կոնսենսունս ապահովել, իսկ ներկայիս ՍԴ-ն էլ հազիվ թե դրական եզրակացություն տա, իշխանությունները ստիպված են որոշ ժամանակ էլ «թայմ աուտ» վերցնել նաև այս հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
10:21 05-07-2019
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրքերը շիկացան Զարուհի Բաթոյանի հայտարարությունից հետո․ «Ժողովուրդ»
914 դիտում
17:14 17-07-2019
Մայր Աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են տեղի ունեցել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը