2533 դիտում
10:27 14-03-2020
Ստամբուլյան կոնվենցիայի հարցում սպասվում է աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ որքան էլ իշխանությունները խուսափում են Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակային խոսակցություններից, այնուամենայնիվ, այդ թեման նրանց քաղաքական օրակարգում, մեղմ ասած, երկրորդական տեղում չէ:
Մասնավորապես, մեզ տեղեկություններ են հասել, որ այս հարցով փետրվարին Աղվերանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործող իշխանության այն ներկայացուցիչները, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից են: Հանդիպմանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանը. որպես պատճառաբանություն ներկայացվել է հագեցած գրաֆիկով զբաղվածությունը:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ հանդիպմանը բավականին ներկայացուցչական կազմով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի որոշ շրջանակներ: Ավելին՝ ՀԱԿ մի քանի անդամներ առանձին զեկույցներով են հանդես եկել: Մեր տեղեկություններով՝ ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է կոնվենցիայի վավերացման հետ կապված աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց սկսել, այդ թվում՝ նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2485 դիտում
10:02 27-07-2019
«Իմ քայլը» կփորձի տապալել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը. «Փաստ»
2116 դիտում
10:33 31-08-2019
Ինչու է հետաձգվում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. «Փաստ»
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ