Դոնալդ Տուսկը Եվրախորհրդի նախագահի իր լիազորությունները փոխանցեց Շառլ Միշելին
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն այսօր կարճատև միջոցառման ընթացքում իր լիազորությունները փոխանցեց կառույցի նոր ղեկավար, Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, ԵԽ նոր նախագահը պաշտոնապես իր պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից։
Սիմվոլիկ միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելի «Եվրոպա» շենքի դահլիճում, որտեղ անցկացվում են եվրոպական գագաթնաժողովներ և խոշոր միջազգային համաժողովներ:
Ձեռքսեղմումից հետո երկու քաղաքական գործիչները գնացել են իրենց ծառայողական վայրերը՝ գործերի փոխանցման համար: