Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հետաձգել է իր այցը Իսրայել. փոխարենը նա կմեկնի Բրյուսել
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իսրայել ծրագրված այցը հետաձգել է, դրա փոխարեն նա մեկնելու է Բրյուսել, որտեղ քննարկելու է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը։
Այդ մասին հաղորդում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում իսրայելական պատվիրակության թվիթերյան հայտարարությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ որոշումը Տուսկն ընդունել է՝ Brexit-ի հետ կապված ճգնաժամային իրավիճակից ելնելով։
Բրյուսելում նա հանդիպում է անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Սպասվում է, որ կայանալիք ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում սկվելու են Brexit-ից հետո առևտրային հարաբերությունների շուրջ բանակցություններ։