Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]պայթյունների [/url]կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։
«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: