Ռուսաստանի հավաքականը յուրօրինակ կերպով է շնորհավորել «Բարսելոնայի» 120-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական թվիթերը յուրօրինակ կերպով է շնորհավորել «Բարսելոնային»՝ 120-ամյակ կապակցությամբ:
«Այսօր մեծն «Բարսելոնայի» ծննդյան տարեդարձն է: Մենք երկար մտածեցինք, թե ինչպես շնորհավորել կատալոնացիներին: Արշավինի գոլից ավելի լավ բան չգտանք», նշված է հավաքականի թվիթերում:
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինը «Արսենալի» կազմում խփեց հաղթական գոլը «Բարսելոնային»՝ 2011թ. Չեմպիոնների լիգայի խաղում:



