Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները յուրօրինակ կերպով են կատարել «Jingle Bells»-ը. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ թիմի խաղացողներ Սինձի Կագավան, Մարկո Ռոյսը, Ադնան Յանուզայը, Ադրիան Ռամոսն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը յուրօրինակ կերպով կատարում են ամանորյա հայտնի «Jingle Bells» երգի երաժշտությունը:
Ֆուտբոլիստները որոշակի հերթականությամբ գնդակներով հարվածում են զանգերին, որի հնչյուններով էլ ստեղծվում է երաժշտությունը: