Իտալիայում տեղի ունեցած սիրողական թիմերի մրցավեճի ժամանակ արտառոց դրվագ է արձանագրվել: Թիմերից մեկի խաղացողը գոլ խփելուց հետո որոշել է յուրօրինակ երպով նշել իր հաջողությունը և գլխով կոտրել է պահեստայինների նստարանի կողքի ապակին: Մրցավարը ֆուտբոլիստի «սխրագործությունը» պատժել է կարմիր քարտով: